▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողներին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար. պատգամավոր Ազիզ Ալեքբերլին:

Նրա խոսքով՝ Նախիջևանը նաև ականատես է եղել «արևմտյան ադրբեջանցիների» կրած ողբերգություններին, և այդ առումով նման միջոցառումների անցկացումը հենց այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի:

Ազիզ Ալեքբերլին նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը «հայրենի հողեր» (չակերտը՝ Tert.am) համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների» «հայրենի հողեր» (չակերտը՝ Tert.am) վերադարձի անխուսափելիության մասին:

Ազիզ Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին