|
«ԲՀԿ-ի քվեների հաշվարկի հետ կապված՝ տարատեսակ մանիպուլյացիաներ եղան, մենք հայտարարել ենք, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք, որպեսզի մեր ժողովրդի ընտրելու իրավունքը իրացված լինի»,- այս մասին ՍԴ բակում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Հիմա հերթը ՍԴ-ինն է, մեր քաղաքական թիմը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, հակված է բոլոր հնարավոր օրինական միիջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար։ Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, այս ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է»,- ասաց Տոնոյանը։ Նշենք, որ մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում «Բարգավաճ հայաստան»-ը, դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով 2026թ․ հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները։ *** «Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից, առ այս պահը պարոն Ծառուկյանի հետ չենք քննարկել դրա հետ կապված դիրքորոշումը»,- այս մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Ամենայն հարգանքով ենք վերաբերվում, նախորդող ժամանակահատվածում էլ, հետընտրական օրերի ընթացքում քաղաքական թիմերի անդամներով բավականին կառուցողական քննարկումներ ունեցել ենք մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերների հետ, սակայն կոնկրետ պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ՝ համախմբվելու հարցի հետ կապված, այս պահին դեռևս պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ զբաղված էինք Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերով»,- հավելեց Տոնոյանը: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել համախմբվել և հետընտրական կոալիցիա կազմել։ *** Տեղեկություններ կան, որ քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ տեղյակ է՝ քաղաքապետարանից կողմից պայմանագիրը միակողմանիորեն լուծելու վերաբերյալ ծանուցագիր է եկել. «Այդ տարածքը մինչև 2065 թվականը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։ Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ 1 ամիս շուտ տեղեկացնելով «Մուլտի գրուպ» կոնցեռնին»։ Նա հավելեց, որ իրավաբանները արդեն իսկ առարկություններ ներկայացրել են։ |
«Այս գործընթացը ոչ թե ԲՀԿ-ի շահի, այլ արդարության վերականգնման մասին է»․ Իվետա Տոնոյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


