▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն կրկնվում է․ Գերեվարված հայ զինծառայողը «հարցազրույց» է տվել

PanARMENIAN.Net -ը տեղեկացնում է, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք «հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին»։

Զինծառայողը պատմել է․ «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։

Իսկ ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել էր․ «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կայքի թղթակցի հետ զրույցում նշել է․ «Ադրբեջանում հերթական անգամ դիմել են իրենց մեթոդներին։ Նրանք վարպետացել են նման գործերում։ Բայց նույնիսկ այսպիսի հայտարարություններից հետո հայկական կողմը վստահեցնում է, որ պատրաստ է ընդունել իր քաղաքացուն, և նրա քայլերը որևէ իրավական հետևանք չեն ունենա»։

Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ սա միջազգային կոնվենցիաների խախտում է, բայց Ադրբեջանից սպասելի էր նման քայլ։

PanARMENIAN.Net - Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք «հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին»։
Զինծառայողը պատմել է․ «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։
Իսկ ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել էր․ «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց․ «Ադրբեջանում հերթական անգամ դիմել են իրենց մեթոդներին։ Նրանք վարպետացել են նման գործերում։ Բայց նույնիսկ այսպիսի հայտարարություններից հետո հայկական կողմը վստահեցնում է, որ պատրաստ է ընդունել իր քաղաքացուն, և նրա քայլերը որևէ իրավական հետևանք չեն ունենա»։
Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ սա միջազգային կոնվենցիաների խախտում է, բայց Ադրբեջանից սպասելի էր նման քայլ։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ , հարցազրույցը՝ ստորև տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին