▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են որոշել պատժել դատավորին, ի՞նչ է պարզվել գաղտնալսման արդյունքում․ նոր մանրամասներ

«ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքին մանրամասներ են հայտնի դարձել Մասիս Մելքոնյանին և դատավոր Գագիկ Պողոսյանին մեղադրանք առաջադրելու գործով։

«Ի՞նչ է կատարվել,- գրում է լրատվամիջոցը։- Եվ այսպես, տևական ժամանակ դատավոր Մասիս Մելքոնյանի գործողությունները իրավապահ համակարգում խիստ կասկածելի են եղել և զայրույթի պատճառ դարձել։ Բանն այն է, որ նա հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին («Չաղ Ռուստամ») երրորդ անգամ ազատ էր արձակել կալանքից և ուղարկել տուն՝ տնային կալանքի։

Այս որոշման դեմ պայքարել էր Գլխավոր դատախազությունը՝ որոշումները բողոքարկելով ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանն էլ բեկանել էր նրա որոշումները։

Արդյունքում իրավապահ համակարգում որոշում են պատժել դատավոր Մելքոնյանին և սկսում են գաղտնալսել նրան։

Եվ ահա գաղտնալսման ժամանակ մեկ այլ բան է բացահայտվում։

Մասնավորապես, գաղտնալսման ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը, որը դատական համակարգում մեծ հարգանք ունի, դիմում է Մասիս Մելքոնյանին խնդրանքով։ Դատավոր Պողոսյանը, մեզ հասած լուրերի համաձայն, Մասիս Մելքոնյանին խնդրում է օգնել իր ծանոթներից մեկին, որը, վարորդական իրավունքից զրկված լինելով, մեքենա է վարել և հայտնվել մեղադրյալի աթոռին։

Կարո՞ղ է արդյոք վերացնել խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, որպեսզի նշված անձը երկրից դուրս գա և վերադառնա։

Դատավոր Պողոսյանի այս խնդրանքը Մասիս Մելքոնյանը չի մերժում և ընդառաջում է նրան։

Եվ ահա իրավապահ համակարգում այս խնդրանքը որակում են որպես արդարադատությանը միջամտություն և երկու դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնում ԲԴԽ։

Քիչ առաջ երկու դատավորների լիազորությունները կասեցվեցին․․․»։

Հասարակություն more