▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․

«ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մհավան պատասխանատվությունը իշխանության այն գործելոճի մեջ է, որ սիրում են մարդկանց վարկաբեկել առանց դատարանի որոշման։ Արսեն Գևորգյանին կալանավորելուց մի քանի օր անց տարբեր պաշտոնյաներ սկսկեցին նրան մեղադրել ընտրակաշառք բաժանելու համար։ Եվ մարդը, ով երբեք քաղաքականության մեջ չի եղել, շատ ճնշված կզգա, մտածմունքների մեջ կլինի․․․ Նա կենսուրախ մարդ էր, մտել է բերդ առողջ, և մի քանի քանի շաբաթվա ընթացքւոմ մեզ հանձնել են մարդուն՝ անշնչացած։

Սա նշանակում է, որ իշխանությունն իր քաղաքական փոքր շահի համար մարդու վարկաբեկման պրոցես էր անում, որի էֆեկտը շատ վատ է։ Այդ գործելաոճը պետք է վերացվի․․․

Տեսե՞լ եք՝ ի՞նչ վիճակ է ՔԿՀ-ներում։ Մարդը ինֆարկտ է ստացել, բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է միջմկանային սրսկում արել՝ ցավազրկող է ներարկել․․․ Պետք է կարգավորվեն ՔԿՀ-ների պայմանները և քաղաքական էթիկետը»։

Հասարակություն more