Վանո Սիրադեղյանի դուստրն՝ Արփին տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու կից գրել․ «Վանո Սիրադեղյանի տուն թանգարանի (հիմքը) ՝ Դավիթ Մաթևոսյանի ձեռքում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ իմ ձեռքում չէ, Արամ Մանուկյան,ո՞վ է որոշել․․․դու՞, որ առաջինը հորս ասեցիր,որ կողմ ես քվեարկելու պառլամենտում,որ բռնեն, թե՞ Տիկին Ռուզանը, որ էդպես էլ չկամեցավ Վանոյի որդու մասնաբաժինը տա»։
Նշենք, որ, երեկ, գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Երևանում նախատեսվում է ստեղծել Վանո Սիրադեղյանի թանգարան։ Մինչև թանգարանի հիմնումը Սիրադեղյանին առնչվող նյութերը, ձեռագրերն ու արխիվային փաստաթղթերը ժամանակավորապես կհավաքվեն և կպահպանվեն Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում։


