▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օտարածինն իրենք են՝ ոտքից գլուխ, ծայրից ծայր»․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսնյութ է հրապարակել՝ «1995, 2005 և 2015 թվականների սահմանադրական կեղծարարների մասին» գրառմամբ։

«Ճակատագրի տարօրինակ հեգնանքով այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր պայքարում են սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ, այն նույն քաղաքական ուժերն են, որոնք նախկինում 3 անգամ կեղծել են բոլոր սահմանադրական հանրաքվեները, որոնք անցկացվել են Հայաստանում։ Խոսքը 1995, 2005 և 2015թթ․ հանրաքվեների մասին են, որոնք կեղծվել են, համապատասխանաբար, ընտրակեղծարար Լևոն Տեր-Պետրոսյանի, ընտրակեղծարար Ռոբերտ Քոչարյանի, ընտրակեղծարար Սերժ Սարգսյանի կողմից։ Եվ հիմա նրանց թիմակիցները, ի շարունակումն այս հակաժողովրդական գործելակերպի, անում են ամեն ինչ, որպեսզի բլոկավորեն, արգելափակեն նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը, որը հնարավորություն կտա Հայաստանի ժողովրդին առաջին անգամ ընդունել և ունենալ սեփական Սահմանադրությունը: Էն ուժերը, որոնք երեք անգամ բռնացել են ժողովրդին քվեին, նոր Սահմանադրությունն անվանում են օտարածին, իսկ օտարածինն իրականում իրենք են՝ ոտքից գլուխ, ծայրից ծայր»,- մասնավորապես ասում է Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասարակություն ավելին