▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկ Սարգսյան,  դու գետինը չես մտնու՞մ, երբ 18 թվականի շոուն անվանում ես հեղափոխություն․․․»

Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «-Ինչու՞ են ինձ ասում շիշ բռնող: Ես նաև բարիկադներ եմ սարքել: Թող ասեն ՝ բարիկադ սարքող Հայկ:

Ահա այսպես, բողոքում էր Հայկ Սարգսյանը՝ 2018 թվականի՝ իրենց արևին, փողոցային հաջողած շարժումից հետո, երբ «Հրապարակ»-ը ՝ Ալենի նախկին զոքանչի թերթը, վերջինիս անվանել էր Նիկոլի շիշ բռնող:

Ես հավատում էմ, որ Հայկը այն ժամանակ կարող էր չհասկանալ, թե ինչ է կատարվում: Բայց հիմա՝ այսքան ողբերգությունից հետո, այսքան բացահայտումներիցս հետո էլ չի հասկանու՞մ:

Հայկ Սարգսյան,  դու գետինը չես մտնում, երբ հարցազրույց ես տալիս ու Սերժիկի, Միքայելի, ՀՀ ԱԱԾ-ի սարքած 18 թվականի շոուն անվանում ես հեղափոխություն:

Ինչի՞ համար եք սա անում էլի, ինձ հետաքրքրիր է:

Փողի պակաս ունես, տուն պահելու խնդիր ունես:

Չես ուզում կորպորատիվ էթիկետից դուրս գա՞լ:

Այսօր Երևանում՝ 18 թվականի ռեալիթի շոուի գլխավոր դեմքերից մեկի՝ Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսն էր :

Ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը:

Լենինից էր խոսում, ֆրանսիական հեղափոխությունից էր բարբաջում :

Նիկոլ, դու ապրիորի չէիր կարող հեղափոխություն իրականացնել, որովհետև գտնվել ես ՀՀ ԱԱԾ-ի վերահսկողության տակ:

Նախկին ռեժիմի ժամանակ Արմեն Աշոտյանն աշխատում էր կրթության նախարար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխխոսնակ, Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության, Հրանուշ Հակոբյանը ՝սփյուռքի հարցերով նախարարներ էին, իսկ դու՝ Նիկոլ, աշխատում էիր ընդդիմադիր:

Դու հաստիքով ընդդիմադիր ես եղել՝ Նիկոլ:

Ահա դա է պատճառը, որ Սերժիկն ու իր շջրապատն առ այսօր հանգիստ ման են գալիս, վերահսկում են Հայաստանի մեդիա ու բլոգոսֆերայի զգալի մասը, ում ուզում սարքում են ընդդիմադիր, որ մտցնեն պառլամենտ:

Ահա դա է պատճառը, որ դու ջրում ես վերջինիս հետ աֆիլացված մարդկանց տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարտքերը, իսկ մարտի մեկի դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան բերված ու ժողովրդի վրա բաց թողնված Օգանովսկու ու սպեցնազի Գագիկի փոխառությունների ներումն ընդհանրապապես խայտառակությունների խայտառակությունն է:

Կեղտոտ գործ կար անելու:

Ընտրեցին ամենանենգ գործակալներին:

Բ$զերը գերակատարում են»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին