▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը՝ ՌԴ-ի դուրս գալուց հետո»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման առումով առարկություն չունի, և որ դրա ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ:
Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն տվյալ ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով:
Եթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը, ընդ որում՝ չի բացառվում, որ Մոսկվան չի էլ սպասի պաշտոնական Երևանի նախաձեռնությանը:
Մի կողմ դնելով թեմայի աշխարհաքաղաքական հանգամանքը՝ մի պարզ հարց եմ ուզում հասկանալ. իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո: Վարժական հավաքների մասնակիցնե՞րը, «Պաշտպան հայրենյաց»-ի խմբե՞րը, թե՞ կրճատված ժամկետային ծառայողները»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին