Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ բազայի մասին Փաշինյանի խոսքերին
«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»,- գրել Է Զախարովան իր Telegram-ալիքում ՝ մեջբերելով Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործությունը [վեպում դրանով արտահայտում է նոր իրականության անհեթեթությունը, որտեղ նույն հագուստի, սանրվածքի և բարքերի պատճառով ջնջվել են մարդկանց միջև տեսանելի տարբերությունները]:
Գրառման մեջ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հատված է մեջբերել Փաշինյանի արտահայտությունից, որ Երևանը ռուսական բազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում, սակայն դեռևս պաշտոնապես չի բարձրացրել այն դուրս բերելու հարցը: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանն ինքը որոշի դուրս բերել ռազմական օբյեկտը։


