▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ինձ հասած տեղեկությունների, նոյեմբերի 12-ից սկսած Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի թուրքիա՝ Ախուրիկի հատվածից մալուխները ստուգելու և վերականգնելու նպատակով, բնականաբար վատ չէր լինի, եթե մենք կարողանայինք շատ էներգառեսուրսներ վաճառեինք մեր հարևաններին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ռեսուրսները խիստ սահմանափակ են, երկրի ղեկավարությունն էլ թուրքական, վերջին ժամանակներում էլ անընդհատ անջատումներ տարբեր հասցեներում, արդեն մտահոգիչ է։
Հուսամ՝ չենք հասնի մի իրավիճակի, երբ մեր արտադրած էլեկտրաէներգիան մեր գլխից չեն կտրի հանուն խաղաղության և ինքնիշխանության»։

Հասարակություն ավելին