|
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ մեզ հետ աշխատելու և այս օրը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև ինձ մեծահոգաբար Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար»,- ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի վերաբերյալ իր ուղերձում ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կցանկանայի նաև վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն՝ հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգթոն՝ Ազգային Աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը։ *** |
|
ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առթիվ իր ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. «Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունն անասելի տառապանքներ է պատճառել և շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողել են։ Բայց մենք դա արեցինք, և անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրեցինք պատմական խաղաղության համաձայնագիր։ *** «ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը»,- ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի առթիվ իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի և ԹՐԻՓՓ-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը»,- նշել է վարչապետը։ |
«Կցանկանայի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն»․ Թրամփ
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


