▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայն նոյեմբերին մեր անտառները թալանել են անհավատալի քանակի, իսկ պաշտոնյաները սպառնում են մեզ «տփել տալ»». Գոռ Հովհաննիսյան

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել ու ահազանգել.

«Միայն նոյեմբեր ամսվա ընթացքում մեր երկրի անտառները թալանել են անհավատալի ու անհասկանալի քանակի։ Ու սա միայն Դիլիջան Ազգային Պարկի մի քանի հատվածների մասին է։
Խնդրում ենք դիտել, ԱՆՊԱՅՄԱՆ տարածել, կարծիք գրել ու էնքան զզվցնել, որպեսզի գոնե մի որոշ ժամանակով մի քանի ծառ փրկվի։
Հա, ու մի կարևոր բան էլ էն պաշտոնյաներին, ովքեր մեր զանգերին չէին պատասխանում ու մեզ էս վերջերս խոստացել են տփել տալ ու վախացնում էին։ Էդ մարդկանց խնդրում ենք մեզ չզանգել ու հարցեր չտալ ծառահատումների վերաբերյալ։ Մի ձևեր թափեք, իբր չգիտեք, թե ինչը որտեղ ա ու ով ա արել։ Թե՞ չգիտեք` ով ա մեղավոր ու ով փայ ունի։ Ձեր զանգերին չենք պատասխանելու, անջատելու ենք»։

Հասարակություն ավելին