▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շերեմետևո օդանավակայանում՝ Երևանից ժամանելուն պես օրենքով գողը ձերբակալվել է

Շերեմետևո օդանավակայանում՝ Երևանից ժամանելուն պես օրենքով գողը ձերբակալվել է․ Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությանը, երեկ Շերեմետևո օդանավակայանում, Երևանից ժամանելուն պես, Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են ամենատարեց ակտիվ օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա Վալիկո Ջեժեյային, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Վալտեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջեժեյան, ով նախկինում մի քանի տարի անցկացրել էր Չեռնոգորիայում, ստիպված է եղել լքել երկիրը ժամկետանց վիզայի պատճառով։

Հայաստանից երկկողմանի թոքաբորբով Ռուսաստանի քաղաքացի Վալտերը տեղափոխվել է Մոսկվա՝ Ռուսաստանի անվտանգության ուժերի շնորհիվ։

Նրան մեկ ամիս ժամանակ է տրվել ապաքինվելու համար։ Օրենքով գողը խոստացել է վիրահատությունից անմիջապես հետո հեռանալ։

Հասարակություն ավելին