▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Նառայի թոռնիկի՝ ավտովթարի ենթարկվելու մասին համացանցում տարածվող լուրերը կեղծ են

Երգչուհի Նառայի թոռնիկի՝ ավտովթարի ենթարկվելու մասին համացանցում տարածվող լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Որոշ կայքերի ու ֆեյսբուքյան էջերի կողմից  տարածվող այս տեղեկությունը հերթական սենսացիոն մանիպուլյացիան է (clickbait)՝ ընթերցողներ ներգրավելու նպատակով։ 

Իրականում դեպքերի ժամանակագրությունը հետևյալն է.

Դեռևս 2025 թվականի սեպտեմբերին երգչուհու դուստրը՝ Էլեոնորան, ինստագրամյան իր էջում պատմել էր, որ անզգուշաբար թեթև հարվածել է ամուսնու մեքենային։ Որևէ լուրջ պատահար, առավել ևս երեխաների (թոռնիկների) մասնակցությամբ կամ ծանր հետևանքներով, տեղի չի ունեցել։

Որոշ անհայտ բլոգներ և ֆեյսբուքյան էջեր վերցրել են անցյալ տարվա այդ սովորական միջադեպը և դրան կցել «ուղեղի ցնցում, կողերի կոտրվածք, թոքերի սալջարդ» մտացածին, սարսափազդու վերնագրեր՝ մարդկանց ստիպելու համար սեղմել իրենց հղումների վրա։

Դիտեք նաև՝

Շոու-բիզնես ավելին