▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկարողացա տիտղոսս պահել, բայց ոչինչ, պատրաստվում ենք առաջիկա մրցումներին․․․Վարազդատ Լալայան

Ծանրամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ամփոփել է աշխարհի առաջնությունը:

«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային, չհասցրեցի վերականգնվել, բայց պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, ուղղակի մի բան պակաս էր, չկարողացա տիտղոսս պահել»,-նշել է Լալայանը։

Հիշեցնենք՝  Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային տղամարդկանց պայքարում Վարազդատ Լալայանը դարձավ  բրոնզե մեդալակիր:

Հասարակություն ավելին