Երևանի պնդումները` լոգիստիկայի ոլորտում Ռուսաստանի կոնցեսիային խոչընդոտելու վերաբերյալ, կեղծ են. ՌԴ ԱԳՆ
«Հարավկովկասյան երկաթուղու» ռուսական կոնցեսիայի փոխանցման մասին հայկական կողմի հայտարարությունները Մոսկվայում որակել են որպես շանտաժ արևմտյան մայրաքաղաքների կողմից։
Ռուսական գործակալություններին տրված ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, որ Արևմուտքի երկրները պահանջում են տրանսպորտային ոլորտից հեռացնել «ռուսական գործոնը», իսկ փոխարենը խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե նկատելի է։
Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Ընդ որում, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել։
«Հայաստանում ՀԿԵ–ի կոնցեսիայի հարցի լուծումը ենթադրում է դրա գործնական քննարկում բանակցությունների սեղանի շուրջ։ Հատկապես, եթե կա ցանկություն, ինչպես պնդում են Երևանում, լուծում գտնել բարեկամական հունով»,– ասվում է մեկնաբանության մեջ։


