|
Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. ««ՏՂԱՄԱՐԴԸ»
-Բռնելու ենք, բռնելու ենք, պատեպատ ենք զարկելու, ասֆալտին փռելու ենք, ունեցած չունեցածներդ խլելու ենք, բոմժ ենք սարքելու...
Բախտի տերը թաղեմ, որ թշվառականին երազած տղու տեղ ա դրել...
Էս մարդը էլ ուրիշ բան չգիտի, տղամարդկությունը սեփական քաղաքացիներ վրա ա բռնում... Բայց էնքան տղամարդ չի, որ մենակով, դեմ առ դեմ ասի. մտել ա ոստիկանության, պետ անվտանգության մարմինների, սև ու կարմիր բերետավորների քամակն ու էնտեղից հաթաթա ա, որ կարկուտի պես տեղում ա...
Ու սրան կանգնացնելու հնարը ոչ ոք չգիտի... Մինչդեռ, կա մի սովորական, պարզ հնար։ Պարզապես փրփրած, թունդ պրիստուպի էն գեշ պահին` գլուխդ տնկում ես ու ասում.
-Իլհամը... Ալիևը էկավ, Ալիևը էկավ...
Ու կտեսնեք, որ էդ տղամարդկությունը ոնց ա հօդս ցնդում, տակը կեղտոտած, գլուխը ծռած, մեջքը կոտրած, սոսկ մի փալաս թշվառական ա մնում...
Մկան ծակին տասը շահի տալով` կտեսնեք ո՞նց ա փախչում, անհետանում...
Տղամարդ կա, որ տղամարդկությունը միայն սեփական ղազերի, սեփական ժողովրդի վրա ա բռնում...
Ու մի տղամարդ էլ չկա, որ էդ մարդին հանգստացնի, ասի.
-Իլհամը գալիս ա, էկավ, հեսա` ուր որ ա կհասնի... Փախի, քանի դեռ ուշ չի` Ալիևը էկավ...
Մուկը, որ մուկ ա, ծակին տաս շահի ա տալիս, դու կյանքդ ես տալու...
ՓԱԽԻ, ՓԱԽԻ քանի դեռ ուշ չի...»։
|