|
«Ոչինչ չգտան, ի՞նչ պիտի գտնեին, իմ պիջակների գրպաններն էին հերթով մտնում, ստուգում, մի տեղ էլ 15 հազար դրամ կար՝ վերցրեցին, առգրավեցին, հատուկ ծրարի մեջ դրեցին՝ կնիքով․ այս տիպի էժան բաներ»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով երեկ իր բնակարանի խուզարկությանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Ինչ գտնում էին՝ վերցնում էին»,- նշեց նա: *** ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ երկրորդ նախագահի ձերբակալման նոր որոշում է կայացվել։ Նոր որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախորդ որոշումից անցել է 24 ժամ։ Լևոն Քոչարյանը նշեց. «Շատ էին ուզում հորս դատարան բերել, բժիշկներն ասացին՝ չի կարելի»։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին կալանավորել են 2 ամսով։ *** Այստեղ իրավական գործընթաց չկա, կա 1 հոգու ցուցում՝ բացահայտ լկտի, ապօրինի, որին հանցակից են դառնում նաև իրավապահ, դատական համակարգի շատ մասնակիցներ, ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոր և եղբոր հետ կապված գործընթացներին։ «Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա, ուղղակի կա ցուցում՝ թքել-կպցնել, ինչ-որ բան փորձել ստանալ՝ Հ1-ի կամ տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ։ Կալանք եղավ, դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել. ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի՝ շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները»,-ասաց Քոչարյանը։ |
«Պիջակիս գրպանում 15 հազար դրամ գտան՝ առգրավեցին»․ Լևոն Քոչարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


