▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա «տուշոնկա» օպերացիայի նման մեծ շոու է»․ Արշակ Սարգսյան

«Սպասելի էր այս ամենը, ինձ համար նույնիսկ սպասելի էր, որ ընտրություններից առաջ կարող է մեծ բում շոու անել Նիկոլ Փաշինյանը։ Սա «տուշոնկա» օպերացիայի նման մեծ շոու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ անդրադառնալով Քոչարյանների հետ կապված իրադարձություններին։ «Քաղաքական հետապնդումները 8 տարի է Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի հանդեպ իրականացվում է, բազմիցս քրեական գործերով է անցել, արդարացումներ են եղել, ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի մարսում, երբ իր մի քանի աջակից ասում է՝ ինչո՞ւ չես բռնել, բայց քաղաքացիների ասելը հիմնավոր չի։ Եթե մի քաղաքացի պահանջում է ինչ-որ բան, մենք, ըստ Փաշինյանի, ունենք իրավական պետություն, պետք է իրավական գործընթացներում քննվեն գործերը»,- նշեց Սարգսյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին