▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը․ «Արսեն Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից իրականացվել է քաղաքական հետապնդում: Փաստը, որ Արսեն Գևորգյանի նկատմամբ ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն, ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ապացուցում է, որ խափանման միջոց հենց կալանքի անհրաժեշտությունը, ընդհանրապես, բացակայում էր:
Ողբերգական մահվան մասին ըստ մեր ստացած տվյալների.
1/ Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թե բժիշկ է նրան զննել, այլ՝ բուժակ:
2/ Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո:
2/ բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո:
Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն։
Հետևողական ենք լինելու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը»։

Դիտեք նաև՝ 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի  հանձնաժողովի նիստի ժամանակ ներկաները նախագահ Լիանա Մանուկյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ կալանավայրում հանկարծամահ եղած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը

***

«Այն լռությունը, որ կա այսօր, հիմնավորված չէ և մենք առաջարկում ենք ԵՄ-ին բարձրաձայնել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում»,- ԵՄ երևանյան գրասենյակի դիմաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմակերպած ակցիայի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ «Մենք հերթական անգամ ականատեսն ենք լինում, որ կալանավայրում մահանում է ընդդիմադիր գործիչ և ամենակարևոր հարցն այն է, թե նա ինչու էր այնտեղ․ նա այնտեղ էր, որովհետև ընդդիմադիր քաղաքակական հայացքներ ուներ։ Ապօրինի, շինծու մեղադրանքներով մարդուն վարկաբեկում են, մարդու պատվի ու համբավի հետ են խաղում․ մարդկանց սիրտն ուղղակի չի դիմանում այս ամենին»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Հասարակություն ավելին