|
Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքապետը Ես եմ, վարչապետը նույնպես
ՔՊ-ը ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը արտահերթ համապետականը, Սահմանադրության հանրաքվեն, Եկեղեցու կործանման, ԵԱՏՄ-Եվրամիություն, ՀԱՊԿ-ՆԱՏՕ օրակարգերը դեռ չմարսած կենաց մահու պայքար է սկսել Երևանի դիվանբաշու աթոռի համար։
Տիկնանց տկին Աննա Հակոբյանի այսօրվա լայվը մեղմ ասած դատավճիռ էր, որը նա կարդաց Ավինյանի մասով, որը պատասխանատու է «ոչ ֆրենդլի» քաղաքի համար և պարտավոր էր լուծել խցանումների հարցը և չտրվեր գյորմամիշի պես շինթուլտվությունների տրամադրման գայթակղությանը։
Քաղաքային շշուկների համաձայն Ավինյանի կարողությունը հասնում է հարյուրավոր միլիոն դոլլարների և նա վերածվել է ժամանակակից Մոնթեսումա II-ի կամ Թութանխամոնի, չնայած վերջինիս դերը ստանձնել է Լիդիանի գլխավոր հանքափոր Գնել Ռամզեսիչը։
Մինչև ՔՊ-ամերձ կուլիսներում թեժ քննարկում են թե ո՞վ պետք է զանգը կախի կամ ինչպե՞ս պետք է զգետնեն սակուրաների տիրակալին և ո՞վ պետք է փոխարինի նրան, հայտնվում է Աննա Հակոբյանը և ոչ բառացի ասում Ես եմ նոր քաղաքապետը, հանգիստ նստեք տեղներդ։
Դավադրապաշտական պլանի համաձայն` Աննան պետք է դառնա Երևանի 1-ին կին քաղաքապետը, իսկ հետո էլ 1-ին կին վարչապետը, այս պայմանո՞վ է նա հետ վերադարձել տուն, հարցրեք իրեն։ Ինչպես «Человек с бульвара Капуцинов» ֆիլմում են ասում «Եթե կինը ինչ որ բան ուզում է պետք է տաս, այլապես ինքը կվերցնի», իսկ Աննա Հակոբյանի սիրտը իշխանություն է ուզում։
Հ.Գ. Կարծում եմ պետք է սկսել ընդհատակյա աշխատանք Երևանի կառավարության կազմի ձևավորման ուղղությամբ (ցանկացողներ կա՞ն) թե սա՞ էլ կկոչեն իշխանական օրակարգի արձագանք կամ իմիտացիա, ինչպես Ալիևյան սահմանադրության դեպքում»։
|