▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հնարավոր է, որ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա». Փաշինյան

«Էլի եմ ուզում կրկնել` սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը․ նրանց մանդատն է սահմանի պահպանությունը։ Այդ մասին «Հանրային»-ի «Հարցազրույց»-ի եթերում ասաց վարչապետ Փաշինյանը:
«Այսինքն՝ մենք այդ հատվածում ՊՆ դիրքեր չենք ունենալու, և հնարավոր է, որ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Փաշինյանը «Հանրային»-ի «Հարցազրույցում» ներկայացրել է «սահմանազատման գործընթացի» քայլերի հաջորդականությունը:
«Առաջին քայլով սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը:

Հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ: Այնուհետև հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականության շուրջ»,- նշել է նա։

Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ նոր սահման չի ստեղծում, այլ վերարտադրում է Խորհրդային միության փլուզման պահին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանները։

***

«Արդյո՞ք Ադրբեջանը 4 գյուղերի վերադարձից հետո չի գնա նոր ճնշումների Զանգեզուրի հարցում կամ մյուս վայրերում»,- Փաշինյանին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը:
Նախ, զարմանում եմ, թե մենք ինչքան շատ ենք խոսում Ադրբեջանի խոսույթներից, երբ որ մենք ունենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մենք պետք է օգտագործենք նման խոսույթներ: Ադրբեջանի միակողմանի պահանջների դեմ երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է: Մեր դիրքերի լիգիտիմությունն այստեղ է, սա շատ կարևոր է (նա կրկին ցույց տվեց Հայաստանի Հանրապետության` իր կողմից ընդունելի մանրակերտը):

***

«Չեմ մոռացել այն քննադատությունները, որ 44-օրյայից հետո ինձ էին ուղղվում: Ասում էին` իշխանությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանխելու համար: Բոլոր ուղերձները ես ի գիտություն եմ ընդունել: ՀՀ-ի զարգացման, ինքիշխանության, երկարաժամկետ գոյության շատ կարևոր անկյունաքար է դրվում հիմա»,- «Հանրային»-ի եթերում հայտարարեց Փաշինյանը:

***

«Սահմանազատումը որևէ տեղից պետք է սկսվի, սկսվում է էդ տեղից և բնական հունով կընթանա: Եկեք նայենք Հայաստանի և Վրաստանի օրինակը: Այդ սահմանազատումն արդեն 20 տարուց ավելի շարունակվում է: Մենք պետք է արագացնենք գործընթացը, առավել ևս` Ադրբեջանի պարագայում` բոլորիս հայտնի պատճառներով: Քանի սահմանազատված չէ, դա կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ: Այս է պատճառը, որ մենք սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային վայրերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,- Հանրայինի եթերում հայտարարեց Փաշինյանը:

****

Եթե, ըստ Տիգրան Աբրահամյանի, Կադաստրի կոմիտեում կարևոր փաստաթղթեր չկան, ապա ինչի հիման վրա են անում սահմանազատումը, վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը:

«Ես տեղեկացված եմ այդ թեմային: Խմբակցությունը չի ասում, որ նույն խմբակցությունից մեկ այլ պատգամավոր 2022 թվականին նման հարցում է արել, նրան պատասխանել են, որ դրանք գաղտնի են, բայց կարող են գալ, տեղում ծանոթանալ: Հետագայում ՊՆ-ն է խնդրել այդ փաստաթղթերը, Կադաստրի կոմիտեն դրանք տրամադրել է գաղտնիության սկզբունքով, դրա համար էլ, երբ հիմա խմբակցությունը խնդրել է, նրանց ասվել է, որ հիմա իրենց տրամադրության տակ այդ փաստաթղթերը չկան: Բոլոր փաստաթղթերը կան, ՀՀ Կառավարության տրամադրության տակ են, դրանք գաղտնի են, նրանց հետ աշխատելու որոշ ռեժիմներ կան»,- պատասխանեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее