▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ. Էջմիածնի քաղաքապետ

 

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշմանը: 

 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ:

Հասկանում եմ վերջին իրադարձությունների հետ կապված ձեր դժգոհությունը և կանգնած եմ ցանկացած որոշման կողքին, որ կընդունի էջմիածնեցին:

Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ որպես դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է անգամ հայրենիքին ծառայություն մատուցելուց հետո սեփական վարքագծով ու արարքներով արժանանալ համաքաղաքացիների անթաքույց ցասմանը և վաստակել սեփական քաղաք մուտք գործել չկարողանալու «իրավունք»:

 

 

 

 

 

 

 

 

 

Սիրելի՛ էջմիածնեցի, դու արդեն հաղթել ես, և ոչինչ չի կարող ստվերել քո հաղթանակը»: 

Կարդացեք նաև՝ 

Մանվել Գրիգորյանը դուրս եկավ կալանավայրից

Էջմիածինցիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը, որ Մանվել Գրիգորյանին թույլ չտան մտնել քաղաք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more