▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. բնակիչները պահանջում են Զեյնալյանի հետ հանդիպում, այլապես սպառնում են ինքնահրկիզվել

Արդեն 30 րոպեից ավելի է, Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է։

 

 

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական ապարատից։ Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Գեղարքունիքի մարզային վարչությունից և Սևանի բաժնից:

 

 

Ըստ տեղեկությունների՝ ճանապարհը փակել են 2 կալանավոր անձանց հարազատները և այդ կալանավորվածները մեղադրվում են մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more