▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցերը կարելի էր մինչև նիստը քննարկել. Արարատ Միրզոյանը՝ Արսեն Թորոսյանին



Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման նախագիծը: 

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը որոշման նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեԼ Է՝ ունե՞ն ՊՈԱԿ, որին դրամաշնորհով են տալիս գումար, բայց ՊՈԱԿ-ը մատուցելու է նաև վճարովի ծառայություններ, ո՞նց է տարանջատվելու՝ տարվա վերջում մնացած գումարները դրամաշնորհի՞ց է մնացել, թե՞ վճարովի ծառայություններից:

 

«Սկզբից պետք է գնահատեք, թե որ մասն է առևտրային: Ես հիմա չէի ուզենա այս նախագծի քննարկումը վերածել կառուցվածքային փոփոխությունների օրակարգի», - ասել է Ջանջուղազյանն ու նշել, որ նախարարությունը, հավանաբար, նախահաշիվ է հաստատել, որով պատվիրակել է, որ ՊՈԱԿ-ը գործառույթներ իրականացնի.  «Եթե նախահաշիվ եք հաստատել, նախահաշվի վերաբերյալ պետք է հաշվետվություն պահանջեք, որտեղ պետք է բացահայտվի, թե ինչքան է ձեզ համար ծախսեր իրականացվել»:

 Արսեն Թորոսյանն ասել է, թե ունեն կառավարության որոշում, որտեղ գրված է, որ փոխանցման մեջ բացառություն են ՊՈԱԿ-ները.  «Հիմա մենք որոշում ենք ընդունում, որտեղ գրում ենք, որ ՊՈԱԿ-ներն էլ պետք է փոխանցեն»:

 

 

«Չէ, դրանք բոլորովին տարբեր բաներ են, պարոն Թորոսյան, խոսքը վերաբերում է պայմանագրային հարաբերությանը, իսկ այն, ինչ նշված է, վերաբերում է պետական հիմնարկների մնացորդին, որը ՊՈԱԿ-ների, հիմնադրամների վրա չի տարածվում, որի համաձայն՝ մնացորդը պետք է վերականգնվի», - պատասխանել է Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ  Արսեն Թորոսյանին ասել , թե մինչ նիստի օրակարգ ներառելը, այս հարցը երկար քննարկվել է ու կարելի էր հարցերը այն ժամանակ բարձրաձայնել:

Քննարկումն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Կառավարության 2018-ի վերջին նիստն ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութում 

Կարդացեք նաև՝

5 մլրդ 705 մլն դրամ՝ նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելուն

Կարդացեք նաև՝

Նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more