▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության մեջ կասկածվողը 2019թ-ին մեկ այլ սպանության է մասնակից եղել

Իրավապահները պարզել են սեպտեմբերի 28-ին Երևանում «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով Land Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած և ավտոմեքենայում գտնվող, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Դիանա Դարբինյանին մահացու հրազենային վիրավորում պատճառելու, նրա ամուսնուն՝ 29-ամյա Վազգեն   Մարգարյանին  հրազենային վնասվածք պատճառելու և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

http://asekose.am/filemanager/uploads/diana_spanvac.jpg

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչներն  պարզել էին սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։

Այս սպանության մեջ որպես կասկածյալ որոնվող Լ. Ավետիսյանը դեռ 2019 թ.-ի ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած մեկ այլ՝ հրազենի գործադրմամբ կատարված սպանության և սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործում մասնակցություն է ունեցել: Այդ ժամանակ սպանվել էր Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահ, 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանը:

Պարզվել էր նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more