▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. «Ռեստարտ»

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել 

«Արամ Սիմոնյանը կարծում է, որ գիտխորհրդին պետք է ներքաշի իր անձնական խնդիրների մեջ։ Նա, հերթական գիտխորհրդի նիստը գումարելով, փորձում է իր իրավական խնդիրները փաթաթել գիտխորհրդի և առհասարակ ամբողջ համալսարանի վրա։ Նա գիտխորհուրդը դարձրել է իր անձնական ինքնարտահայտման հարթակը, իսկ ԵՊՀ-ն՝ քաղաքական ապաստարանը։

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության հարուցած քրեական գործը և ՊՎԾ ուսումնասիրությունները որակելով որպես քաղաքական հետապնդում՝ այդ գործընթացների մեջ ցանկանում է ներգրավել ամբողջ համալսարանը։ ԵՊՀ գիտական խորհուրդը ունի հստակ գործառույթներ, որոնք ներկայացված են ԵՊՀ կանոնադրության մեջ։ Կանոնադրության մեջ չկա մի կետ, ըստ որի, ռեկտորը պետք է գիտական խորհուրդին թաթախի իր անձնական խնդիրների մեջ։ Այսօրվա ԵՊՀ ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ չկա գեթ մի տող, որը բխում է ԵՊՀ գիտական խորհրդի նպատակներից և խնդիրներից։ Ամբողջը նվիրված է Արամ Սիմոնյանի հանդեպ թվացյալ հալածանքին։

 

 

 

 

 

 

 

 

 Հաջորդիվ՝ անդրադառնանք Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելուն։ Պարոն Սիմոնյանը կարծում է, որ իրեն անվստահություն հայտնելու ոչ մի հիմք չկա, և հոգաբարձուների խորհուրդը չի կարող իրեն անվստահություն հայտնել։ Արդեն 2-րդ դեպքն է, երբ Արամ Սիմոնյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, գումարել է գիտխորհրդի արտահերթ նիստ և «կիսվել» իր անձնական խնդիրներով։ Պարոն Սիմոնյանը, եթե կարծում է՝ իր վրա ճնշում են գործադրում կամ հալածում են իրեն, կարող է իր իրավունքները իրացնելու համար դիմել դատարան, կամ էլ հայտարարություն տալ մոտակա ոստիկանական բաժանմունքում։

 

 

 

 

 

 

Ըստ ԵՊՀ կանոնադրության 42-րդ հոդվածի 2-րդ ենթակետի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդի իրավասություններն են՝ ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը։ Այսպիսով՝ ԵՊՀ ռեկտորը անընդմեջ մանիպուլյացիոն փորձեր է անում՝ ԵՊՀ պաշտոնական ֆեյսբուքյան էջը դարձնելով իր անձնական օգտագործման գործիք։ Հիշեցնենք՝ ԵՊՀ պաշտոնական կայքը չի պատկանում Արամ Սիմոնյանին»։
Շարունակելի․․․․․․․․․․․․

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more