▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԸ մի՞ֆ է, թե՞ իրականություն. ԲԱՑԱՏՐՈՒՄ Է ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳԸ

Ցավոք սրտի մեր իրականության մեջ նեղ անձնական և ամուսնական կյանքի ինտիմ մանրամասնությունները դառնում են ամբողջ գերդաստանի և հարազատների քննարկման առարկա:Հաճախ որոշ մարդիկ շփոթում են մարմնական/սոմատիկ ,անատոմիական/ կուսությունը՝ հոգեկան /մտքի/ անաղարտության հետ:Սակայն որքան էլ խուսափելու լինենք, այս խնդիրը կարծես դրված է մեր գեների մեջ:Կարծում եմ մեր հասարակության մեջ չկա որևէ երիտասարդ՝ տղա թե աղջիկ,որ կյանքի մի շրջանում, թեկուզ ներքուստ, չմտածի այս հարցի շուրջ . մի կողմից կենսաբանական սեքսուալ կիրքն է պոռթկում,պայմանավորված սեռական հորմոնների գերակտիվ արտադրությամբ, մյուս կողմից՝ հասարակությունը,ավանդույթները և հետագա ամուսնական կյանքի անբարենպաստ կանխատեսումը ճնշում և արգելակում են այն:Սա բժշկա-կենսաբանական տեսանկյունից բարդագույն իրավիճակ է ՝ինչը կարող է գերլաված փսիխոէմոցիոնալ ֆոն ստեղծել և ի վերջո հյուծել անձի նյարդահոգեկան պաշտպանական մեխանիզմները:Գերարժեքային դերակատարում տալով անատոմիական կառուցվածքին՝ հաճախ բաց են թողնում առավել կարևորագույնը,մարդկային պարզ և անկեղծ փոխհարաբերությունը:Եվ ահա այս իրավիճակում իհարկե գտնվում են արտասահմանյան սեքս ինդուստրիայում գերշահույթներ ստացող ընկերություններ,որոնք իրենց իսկ բիզնեսի համար ստեղծել են *արհեստական կուսաթաղանթ հավաքածուն*.

Ըստ արտադրողների կողմից ներկայացվող նկարագրության/ դրանք հիմնականում Չինական արտադրության են/, այն հատուկ թաղանթային կառուցվածք է, որն իր մեջ պարունակում է կարմիր/արյան գույնին նմանեցված/ հեղուկ, ճիշտ այն քանակության,որն անհրաժեշտ է իմիտացիայի համար, տեղադրվում է ինքնուրույն, պլանավորվող սեռական հարաբերությունից մոտ 25րոպե առաջ,որից հետո այն ուռչում է և ձեռք է բերում *իրական* կուսաթաղանթի հատկություններ:

Պետք է ասել ,որ եթե տեղի չի ունենում սեռական ակտ,այն 2-3 ժամ հետո ներծծվում է:
Ահա ինչերի են պատրաստ մարդիկ,միայն թե բավարարեն ժամանակի ընթացքում մեծացող պահանջարկը.կարծում եմ մի պահ պետք է կանգ առնել,խորհել,մտորել և ապավինել սեփական սրտի ձայնին,չէ որ այն երբեք Ձեզ չի խաբի…

 

ԳՐԱՌՈՒՄԸ ՍԵՎԱԴԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more