▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի ստել ու չի կեղծել, չի քծնել իշխանություններին

Ցավ եմ ապրում, որ ինձ համար սիրելի Արթուր Հայրապետյանը ելել է հայ բեմի մեծանուն դերասանուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ դեմ այն բանի համար, որ մեր բեմի ապրող դասականն ու լեգենդար դերասանուհին ստացել է ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ շքանշանը: Դա Հայրենիքի` Հայաստանի Հանրապետության, բարձրագույն պարգևն է իր մեծանուն դերասանուհուն` հայ ժողովրդին, հայ թատրոնին մատուցած մեծագույն ծառայությունների համար... Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի թաքցրել իր շիտակ կեցվածքը, երբեք չի ստել ու չի կեղծել, չի քծնել իշխանություններին: Նա տարբեր առիթներով` հրապարակավ, իր ճշմարիտ կարծիքն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականության առթիվ, չի վարանել ու կանգնել է ընդդիմադիր առաջնորդների կողքին, մինչդեռ շատերն այդ ժամանակ քծնանքի հանդեսներ են սարքել, քառատակ եղել իշխողների առջև... Վարդուհի Վարդերեսյանի ողջ ստեղծագործությունը պայքարի կոչ է, անհամաձայնություն է, ԱՆՀԱՏԻ կռիվն է... Եթե Լևոն Խեչոյանը շնորհակալություն է հայտնել իրեն մեդալով պարգևատրելու համար և չի ստացել պարգևը, ապա այդ քայլն ունի իր բացատրությունը: Պատերազմի միջով անցած Լևոն Խեչոյանը միացել է իր ազատամարտիկ ընկերներին, դժգոհության իր ձևն է արտահայտել: Պետք չէ բոլորից նույն բանը պահանջել, պետք չէ պահանջել Վարդուհի Վարդերեսյանից չստանալ մի շքանշան, որը նրա մեծագույն վաստակի մի փոքրիկ գնահատականն է... 
Երանի ամեն մեկն այնքան քաջ ու համարձակ լինի, ինչպես Վարդուհի Վարդերեսյանը, երանի ամեն մեկն այնքան անթեք լինի, ինչպես Վարդուհի Վարդերեսյանը, երանի ամեն մեկն այնքան խիզախ լինի, որքան ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ...
Սիրելի Արթուր, նաև մի բան. Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի լինի քեզ համար ,, փոքրիկ ու մեծ Ջոնի,, , որովհետև նախ տեսնել էր պետք նրա Ջոնին, որը, դու բնականաբար, չես տեսել և հետո` պետք է կարողանալ Վարդուհի Վարդերեսյանի Ջոնիի նման ասել. ,,ԻՆՉ - ՈՐ ՏԵՂ ՄԻ ԲԱՆ ՍԽԱԼ Է,,...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը 

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին