▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր են այն ակտիվիստները, որոնք ցանկացած առիթով ցույց էին անում

Փաստորեն կապանցիները ոտքի ելան, ու եթե Կապանում հարցի լուծում չստանան, խոստացել են ցույցերը տեղափոխել մայրաքաղաք: Հալալ է:
Տղերք, մի հետաքրքիր հարց` այդ ինչի՞ց է, որ Խաչատրյանի դեմ ընդվզումը միայն համացանցում է նկատվում: Ո՞ւր են այն ակտիվիստները,  որոնք ցանկացած առիթով ցույց էին անում: Սրան կա մի քանի բացատրություն` կա՛մ նրանք հոգնել ու հիասթափվել են, կա՛մ արտագաղթել են, կամ... Իրոք տարօրինակ զարգացումներ են: Երբ Ռ. Հայրապետյանի թիկնապահները մարդ սպանեցին,  հաջորդ օրվանից նրա օբյեկտի ու տան մոտ մի քանի օր ակտիվիստները ցույց էին կազմակերպել, ու գուցե, լավ գոնե 5 տոկոս հավանականությամբ` հենց նրանց պահանջների պատճառով էլ Հայրապետյանը վայր դրեց մանդատը: Հիմա էլ է կատարվել մի ահասարսուռ սպանություն, ու նախնական տվյալներով՝ պետական պաշտոնյայի ու նրա ընտանիքի անդամների անմիջական դերակատարմամբ: Ո՞ւր եք, ակտիվիստներ:

Գարիկ Պետրոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին