▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես «բառաբանչիկ» բառացիորեն «պրիդուռըկ»  ես հիշեցնում․․․Դավիթ Ամալյան

Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մեր դպրոցում ( Աջափնյակի համար 100 միջն. դպրոց) 80֊ականների սկզբին, տարրական դասարաններում մի ռուսերենի ուսուցչուհի ունեինք` Ցողիկ Գարեգինովնան... վերջինս մի բառակապակցություն էր հաճախ օգտագործում, որն ամբողջ դպրոցի համար դարձել էր թևավոր խոսք.

«երջանիկ ապուշ»...

Էս հրաշալի բառակապակցությունն իմաստավորվում էր հատկապես էն դեպքում երբ թիրախը անառիթ, կամ հենց ընենց ծիծաղող երեխան էր։ Դե իհարկե մանուկի ծիծաղը լույս ունի իր մեջ, առավել ևս երբ մանուկ ասածը դեռ 6,7 տարեկան է, բայց ամեն դեպքում անտեղի ծիծաղը նույնիսկ էդ տարիքում ինձ էլ կարող էր անհասկանալի թվար, ինչքան էլ որ ինքս ծիծաղից, կամ առհասարակ հումորից հեռու չեմ էդ ժամանակներից մինչև հիմա։

Ինքս իմ մտքերում միշտ օգտագործել եմ արցունքին ժպիտ, ժպիտին արցունք խառնելու փիլիսոփայությունը, այսինքն վշտի մեջ կործանվելն ու դատարկ տեղը կչկչալը նույն հոգեբանական անոմալիաներն են...

Հիմա անցնեմ ասելիքիս. Իմ և շատերի կարծիքով, ովքեր հայ կոչվելու համար (դնթ)֊ի անալիզի կարիք չունեն, երեկվա էդ դիսկոտեկ հավաքը, ներեցեք հավաքի պաշտոնական անվանը ծանոթ չլինելու համար, համ ծիծաղելի էր շատ, համ ցավոք լացելու աստիճան տհաճ...

Օրինակ, նիկոլ կամ նիկոլական տեսնելիս մենք գիտենք ինչի համար կարող ենք ծիծաղել, ձեր ծիծաղը չի գա՞, երբ բազում շնչող, ձայն հանող և առհասարակ գոյող, էս հլը բոլորը ջհանդամ, բա իրենց կարծիքը հերիք չի ունեցող, էդ կարծիքի մեջ էլ համոզված ծաղրանկարներ տեսնեք. (կարճ անունը ժեխեր)...

Հիմա ուզում եմ իմանալ՝ դուք ու՞մ վրա, կամ ինչու՞ էիք ուրախ «սիրելի» անառիթ ու հենց ընենց ուրախացող «երջանիկ ապուշներ»,  ախր ինքներդ արդեն ծիծաղելի էք...

Հիմա անցնեմ մի քիչ մասնագիտական էքսկուրսի, խոսքը երգարվեստի, երաժշության, կամ առհասարակ արվեստի մասին ա...

Այ տկար բանասեր, չստացված գրող, և առհասարակ չկայացած լրագրող, ծիծաղելի էս բոլոր ժամանակներում, երբ Նար֊Դոսին խառնում էս Թումանյանի հետ, երբ ուզում էս տղամարդ երևալու համար զինվորական հագուստով նկարվել, երբ լրագրողական կոնկրետ հարցերին պատասխաներիս, միտքդ չսկսված բառակույտդ վերջանում ա, երբ վախից քծնում էս քեզ խայտառակ ձևով հաղթանակած թշնամուդ, երբ տղամարդ կանանց ուժեղ հարցերից ընկնում էս քեզ հատուկ կանացի հիստերիայի մեջ, էսպես կարող մի ամբող վեպ թվարկել քո ծիծաղելի դատարկության մասին...

Լավ էն, որ դու ուր, երգ գրելն ուր, արդեն ծիծաղելի մասն ասել եմ, բա մեկը չկա՞ր էդ հետիդ քեզ փառաբանող երգահանների մեջ, որ ասեր այ շեֆ ջան ախր ըտենց երգ չի կարելի գրել, ախր ոչ բարով երկրի դեմք ներկայացնող պաշտոն ունես, որը քեզ տվող թուրքերի ծիծաղն էլ ա գալիս գրածդ երգի վրա...

Խոսքն անասելիք, մեղեդին ոչնչություն շեշտերը խայտառակ ծիծաղելի, հայկական երգարվեստում, անկախ ժանրից, շեշտվում ա բառավերջին ձայնավորը, սա երգ գրելու ամենակարևոր օրենքն ա, մենք ուսանող ժամանակ երաժիշտներով ըտենց շեշտեր, ոնց֊որ քո երգի մեջ էր, միայն հումորի ու մարդկանց ծիծաղեցնելու համար էինք անում...

Դե, էն, որ որպես «բառաբանչիկ» բառացիորեն «պրիդուռըկ»  ես հիշեցնում՝ դրա մասին չխոսենք...

Տեսնես մի բան կա՞, որ դու չես ասի ես կարող եմ անել այ տկար, չէ մի բան կա, գիտե՞ս ինչնա, սիրելը, ինքդ գիտես, որ սեր երևույթը դեռ «ծնվելուցդ», [քո դեպքում ճիշտ տարբերակը առաջանալուցդ] միջիցդ ամպուտացվածա, քանի որ հոգի չունես քո միջի սերը միայն ուտելիքի հանդեպ ա գործում......

դու ուուուր, առաջնորդն ուր...

Հգ

Հիմա չգիտեմ էս գրածս ծիծաղելի էր, թե լացելու, երևի թե երկուսը մեկում...

Սելը խնդալուն, սելվորն ա խնդում

Խելքի աշեցեք...

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին