▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»: Դրանց անվանենք պայմանական ՔՊ:
Պայմանական ՔՊ-ն հասկանում է, որ իրենք վերարտադրվելու համար ունեն երկու տարբերակ.
1. Հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընտրություններին, որի արդյունքում ՔՊ-ն վերարտադրվելու շանս կարող է ստանալ,
2. «Բոլորից զզվել ենք» էլեկտորատի ձայների մի մասը, եթե, այնուամենայնիվ, մասնակցեն ընտրություններին, հետագայում գումարվի ՔՊ-ին:
Այս ընթացքում նման պրոքսի նախաձեռնություններ պետք է գեներացվեն: Դրանցից մեկն արդեն ստեղծվել է՝ «Բոլորին Դեմ Եմ» անվանումով, արհեստական տրամաբանությամբ:
2018 թվականից այս կողմ «Կայուն Մեծամասնության» հոդվածը չի գործել, որովհետև ՔՊ-ն ընտրությունների արդյունքում է այդ կայուն մեծամասնությունն ստացել: Այսինքն, 2018-ից ի վեր, այդ մեխանիզմը որևէ ազդեցություն չի ունեցել: Դա չէ մեր այսօրվա վիճակի պատճառը: Մյուս թեզը, որ ընտրական շեմը իջեցնել 1 տոկոսի, անիմաստ պահանջ է, որի մասին խոսելն ավելորդ է: Այսինքն, բացարաձակապես բացակայում է երկրի առջև ծառացած մարտահրավերների որևէ լուծման ակնարկ: Գործ ունենք ապաքաղաքական, ոչ այժմեական, անտրամաբանական նախաձեռնության հետ:
Սակայն, այդ նախընտրական «ծրագրի» ամբողջ իմաստն այն է, որ, ըստ հեղինակների, ԱԺ անցած որևէ ուժ, եթե համաձայնվի այդ պահանջներին, նրա հետ կոալիցիա կկազմեն, եթե իրենց հնարավոր ձայների պահանջն առաջանա: Ինչը կխանգարի պայմանական ՔՊ-ին այդ անիմաստ պահանջներն ընդունել ու վերարտադրվել, եթե նման տարբերակ ստեղծվի, բնականաբար՝ ոչինչ:
Ի դեպ, 2018-ի նմանատիպ մի ծրագիր, ավելի հիմնավոր ու լուրջ, այդ նախաձեռնողներից մի մասը ներկայացրել էր Փաշինյանին ու, չնայած արված հավաստիացումներին, չի իրականացվել, ավելին, առաջարկի մի հատվածը օգտագործվել է գռեհկացված ու այլասերված եղանակով: Փաստորեն, նույն «ֆիլմի» կրկնօրինակն են փորձում իրականացնել, սակայն արդեն` անիմաստ սցենարով:
Մանիպուլյացիան չափազանց պարզունակ է, սակայն որքան պարզունակ, այնքան որոշ մարդկանց համար գրավիչ ու «հասկանալի»:
Նման պրոքսի նախաձեռնություններ, մոտ ժամանակները, ևս կլինեն»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին