▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին

«Հրապարակ»-ը գրում է. «Հատուկ իրենց համար սահմանած հունվարի 27-ի` զոհերի հիշատակի օրը Փաշինյանի եւ նրա թիմակիցների` Եռաբլուր այցի ընթացքում լրագրողները ֆիքսել էին դիպուկահարների ներկայությունը, որոնք զենքով հսկում էին Եռաբլուր սրբավայրում Նիկոլ Փաշինյանին եւ ապահովում նրա անվտանգությունը, թեեւ այնտեղ սովորաբար իրենց զավակների, ամուսինների շիրիմներին այցի եկած մարդիկ են, ովքեր մշտապես այնտեղ են լինում, որովհետեւ զրկվել են նորմալ կյանքով ապրելու իրավունքից։ Մեզ պատմեցին, որ դիպուկահարների մասին տեղեկանալով, զոհված զինվորների մի խումբ ծնողներ շրջել են եւ հայտնաբերել նրանց ու դեմառդեմ կանգնելով զինված ուժայիններին, ուղղակի շան լափ են թափել նրանց գլխին` աշխարհի ամոթանքը տվել, ասելով՝ ո՞ւմ եք դուք պաշտպանում` «Եռաբլուրը բազմապատկած դավաճանի՞ն», եւ ումի՞ց եք պաշտպանում` որդեկորույս ծնողների՞ց։ Ոչ իրենց կամքով Եռաբլուրում հայտնված տղաները գլխիկոր եւ լռելյայն լսել են ու ծպտուն չեն հանել»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին