▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբուժարանում փակված կինը խոսել է. տուն վերադառնալուն պես նա լքելու է Հայաստանը

Ավանի հոգեբուժարանում փակված մանկավարժ  կինն, Ամալյա Նազարեթյանն,  ով դատարանի վճռով ճանաչվել է ագրեսիվ,   A1plus.am-ին պատմել է  աղմկահարույց պատմության իսկությունը` թե ինչպես է ոստիկանությունն իրեն խաբեությամբ բերել հոգեբուժարան, ինչու են ինչ-որ մարդիկ փորձում խլել իր բնակարանը: 

«Տունս եկել ա ոստիկանը, սկորիի բժիշկը եկել էին, նստան խոսացին, ինչ արեցին, ասին՝ ոչ մի բան չունի, սրան ինչ կարող ենք ասենք, ոչ մի բան»,- ասել է նա ու նշել, որ չնայած դրան, ոստիկանները նրան նստեցրել են Շտապօգնության մեքենան, չեն ասել, թե ուր են տանում, ճանապարհին ոստիկաններն իջել են,  իսկ մեքենան նրան բերել է Ավանի հոգեբուժական կլինիկա։ Տեղ հասնելուց որոշ ժամանակ հետո տիկնոջ պատմելով, աշխատողներից մեկը իր մոտից վերցրել է 5 հազար դրամ, որը ետ վերադարձնելու փորձից հետո հոգեբուժարանի 4 աշխատակից նրան բռնությամբ պառկեցրել է գետին եւ ծեծել. «Մեկը աչքիս ա խփում, մեկը գլխիս ա խփում, մեկը մազերս ա պոկում, մեկը շորերս ա վրայիցս ինչ անում»։

Հոգեբուժարանում հայտնվելու պատճառն, ըստ մանկավարժ կնոջ, այն է, որ ինքը տարբեր ատյաններին մի քանի տարի բողոքել է, թե «Կոմիտաս» սրճարանի տերն իրեն անհանգստացնում է։

Իսկ ինչու՞ է անհանգստացնում, որովհետեւ նրա եղբորը պատկանող տարածքում գտնվող «Իդեալ» խանութը իր պատուհանի դիմաց պայմանավորվածից մեծ ծածկ է սարքել ու տիկին Ամալյան հաճախ է բողոքել տարբեր պետական մարմիններին։

Հոգեբուժարանում գտնվելու 5-րդ օրը հենց հիվանդանոցում տեղի ունեցած դատավարության ժամանակ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանը 4 մասնագետի լսելուց հետո որոշել է, կինը պետք է երկարատեւ բուժում անցնի հոգեբուժարանում, քանի որ ագրեսիվ է:

«Ձեզ որ ապօրինի ձեւով բերեն, քցեն էստեղ, ագրեսիվ չե՞ք լինի»,-A1plus.am-ի հետ զրույցում  նշել  է Ամալյա Նազարեթյանը։

Ավանի կլինիկայի բժիշկներն վստահեցնում են, որ մանկավարժ կինն իսկապես հիվանդ է, ունի թունավորման մտասեւեռումներ։ Տիկին Ամալյան պնդում է, որ իրեն իսկապես ցանկացել են թունավորել՝ պատուհանից փորձել են գազ բաց թողնել, «Իդեալ» խանութում թունավոր կոնֆետներ են առաջարկել, որոնք ինքը հրաժարվել է վերցնել։ Հարեւանները, համենայնդեպս, չեն հավատում, որ տիկին Ամալյան հիվանդ է։

Կլինիկայի տնօրենն ասում է, որ մանկավարժ կնոջ վիճակը դեպի լավ է գնում, շուտով դուրս կգրվի։ Տուն վերադառնալուն պես տիկին Ամալյան ծրագրեր ունի. «Որ վերադառնամ, տունս ծախելու եմ, գնալու եմ ստեղից»

Ուր եք գնալու, ո՞վ ունեք՝ հարցին նա պատասխանում է . «Սաղ աշխարհում էլ ունեմ բարեկամներ՝ Գերմանիայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում»։

 

Նյութն ամբողջությամբ` A1plus.am-ում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին