Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Այսօր թվով 4-րդ հոբելյանական խուզարկությունն էր մեր տանը, էլի ինչ որ բաներ էին փնտրում։ Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն․ համոզում է, հիմա մեզ համոզելու փուլում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Որ ճիշտն ասեմ՝ առաջին խուզարկությունը մի քիչ հետաքրքիր էր, նորություն էր, երկրորդն էլի նորմալ էր, 3-րդը ձանձրալի էր, այս 4-րդն ընդհանրապես ձանձրալի է․ նոր բաներ մտածիր, այս մեկը չի անցնում»,- շարունակեց Կարապետյանը։ |
***
Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է․ Արամ Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին
«Հատուկ ջոկատի ներկայացուցիչների մեքենաներն են, մի շարք ԱԱԾ ծառայողներ են ներսում։ Սպասելի էին նման գործողությունները․․․ Այստեղ դուք իրավաբանություն մի՛ փնտրեք, սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի տիրույթում»,- «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան մոտ նշեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
***
|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը հայտնում է․ «Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»: *** 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ *** Կարեն Կարապետյանը հայտնում է, որ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է *** |
|
ԱԺ հանձնաժողովի նիստում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տան խուզարկությանն ու դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է: Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում. ինչքան էլ քննչականը մտնում խուզարկում, խուզարկում է, մի 3-4 հարկ չի հասցնում խուզարկել, ամեն անգամ մտնում, խուզարկում է»: *** Փոքրը ուրախացել էր․ Նարեկ Կարապետյանը կատակում է իր տանն իրականացված խուզարկության մասին պատմելիս «Ես Աժ-ում էի, իմացա, որ արդեն մտել են։ Երեխաներն էին տանը, ընտանիքի անդամներ։ Սա թվով 4-րդ հոբելյանական խուզարկությունն էր»,- Սամվել Կարապետյանի տան մոտ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Ինչ վերաբերում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի մասին, Կարապետյանը նշեց՝ իր կարծիքով սա բոլորովին այլ պատմություն է։ «Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ ընդդիմադիրներին համոզում է։ Չէ, սա առաջարկը չէ, սա համոզելն է, որ կարողանա Սահմանադրությունը հանրաքվեի դնել»,- հայտարարեց Կարապետյանը։ |


