▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ուշիի ոլորաններում բախվել էին «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

Ուշիի ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 2–ը ամուսիններ են, նրանց հետ է եղել նաև իրենց 18–ամյա որդին, որը նույնպես մահացել է, գրում է news.am-ը։

Նրանք Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին։ Նշվում է, որ մահացած տղամարդը ՊՆ-ում էր աշխատում, կոչումով գնդապետ էր։

Այս ընտանիքն այժմ Հնաբերդում չէր բնակվում, այլ Երևանում, երեկ Հնաբերդ էին գնացել, և դեպքը տեղի է ունեցել Երևան վերադառնալու ճանապարհին։

Հասարակություն more