▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Դիտեք նաև`

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ստեփանավում «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալություններին, մասնավորապես ասում է․ «Ձերբակալվել է շուրջ 14 հոգի «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից և կուսակիցներից, այդ թվում՝ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Արսեն Գևորգյանը։
Իշխանությունների այսօրվա վարքագիծը վախի հերթական դրսևորումն է։ Դուք որևէ կապ չունեք ժողովրդի և ժողովրդավարության հետ»։

***

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Այս մասին Facebook—ի իր էջւում գրել է «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»։

Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։

***

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն  հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում։

«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում:

Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասացին կոմիտեից։

Հասարակություն more