▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թղթի վրա հաստատված, իրականում՝ խնդրահարույց․․․

Յուրաքանչյուր նոր շենք դառնում է արդեն գործող համակարգի մաս։ Այն միանում է էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման կամ գազի ցանցերին, հեռահաղորդակցությանը, ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Նոր բնակիչները մեծացնում են կայանատեղիի, աղբահանության, հասարակական տրանսպորտի, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահության և այլ հանրային ծառայությունների պահանջարկը։

Ծանոթացեք Արմավիրի մարզի ԱԼՏ հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած նյութին`Արմավիր քաղաքի Աշուղ Ջիվանի 12 հասցեում բազմաֆունկցիոնալ 515 բնակարանով շենքի կառուցման մասին՝ սկզբնաղբյուրում, որտեղ մասնավորապես նշվում է․ «Համալիրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները տնտեսական, բարոյական և իրավական մեծ խնդիրների առջև են հայտնվել։ Նախ արժեզրկվել է իրենց բնակարանը, ոտնահարված են իրենց իրավունքները և հիմնարար ազատությունները։
Տեսանյութը դիտելիս մի պարզ և տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞վ որ իր ստորագրությամբ նպաստել է այս պայմաններում համալիրի կառուցմանը, կարող էր բնակվել այս բնակարաններում, հատկապես աշտարակային կռունկի սլաքի 24 ժամյա սպառնալիքի և տեսախցիկների հսկողության ներքո։

Նշենք, որ քաղաքացիական դատարանում քննվում է տարածքի նախկին սեփականատեր «Աղավնի» ԲԲ ընկերության հայցն ընդդեմ «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության տարածքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու կապակցությամբ։
Վարչական դատարանն ընդունել է կառուցվող համալիրի հարևանությամբ բնակվող բնակիչների դիմումը՝ շինարարության թույլտվությունը և մինչ այդ տրված դրական եզրակացություններն անվավեր ճանաչելու պահանջով»։

Հասարակություն more