▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ»․ Նիկոլ Փաշինյան

«301թ․ առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չենք եղել․ ակնհայտորեն եղել ենք, բա 301թ․ առաջ չի եղել ոչ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, չեն եղել գրերը և չի եղել եկեղեցին․ բա մենք ինչի՞ հաշվին ենք հայ եղել»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին շարունակելով իր խոսքը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ակնհայտ է պատասխանը․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից, օրինակ մ․թ․ա․ 1-ին դարում ինչո՞ւ ենք մենք հայ կոչվել, որովհետև մեր թագավորները հայեր են եղել․ հետևաբար սա ապացուցում է այն թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է։ Եվ սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող արձանագրում է մեր հետագա ընկալումների և գործողությունների համար»,- նշել է Փաշինյանը։

Դիտեք նաև՝

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մասին է, որովհետև իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետության մասին է, բայց պետությունը մեր ինքնության մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն արձանագրում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է, և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարելի է արդյոք քննության առնել և ապացուցել այս թեզը, կարծում եմ՝ այո։ Ընդհանրապես, երբ խոսում ենք հայկական ինքնության մասին, ի՞նչ է առաջին հերթին մեր մտքին գալիս։ 3 հիմնական գործոն կա, որը մենք մտաբերում ենք հայ ասելով․ դա քրիստոնեությունն է, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին և մեր գրերը»,- շարունակել է վարչապետը։

***

 Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում անդրադարձավ ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին՝ այն համեմատելով ԱՄՆ-ում ոստիկանության հետ փոխհարաբերությունների օրինակով։

«Ոստիկանությունը մեկին կանգնացնի, կհանեն հեռախոսը, ուղիղ եթեր կմտնեն, կասեն՝ «թշնամի ոստիկանությունը» և այլն։

Միացյալ Նահանգներում մեկն ըտենց կանի՞։ Ընդհակառակը, Հայաստանից, երբ մեկը մտնում ա Միացյալ Նահանգներ, առաջին բանը, որ ծանոթները զգուշացնում են, հետևյալն է՝ լսեք, ստեղ police ա, որ կանգնացնի, ձեզ կոնկրետ կպահեք, թե չէ մի քիչ աջ-ձախ, կարող ա հանեն, ճակատներիցդ կրակեն։ Այստեղ է հայրենիքի ու պետության տարբերությունը։

Ես, իհարկե, չեմ ասում, թե ուրիշ տեղեր կան պետություններ, որոնց մոդելը պետք է տեղադրենք ՀՀ-ում։ Ընդհակառակը, ես մտածում եմ, որ մենք պետք է մեր պետությունն ընկալենք որպես հայրենիք, համարենք մեր պետությունը»,– ասաց Փաշինյանը։

Հասարակություն more