Հայ Առաքելական սուրբ եկեղեցին եղել է, կա ու կմնա մեր ազգի ինքնության սյուներից մեկը։
«ՔՊ»-ի զեկույցում ներկայացված փաստերը կեղծիք են և հարված են հասցնում մեր եկեղեցուն։
***
|
«Ով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օպոնենտն է, հանկարծ պարզվում է, որևէ հանցագործ է․ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործեր»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այնպես որ անկախ նրանից մեր քաղաքացիները Քոչարյանի կողմնակիցն են, «Հայաստան» դաշինքի, «Ուժեց Հայաստան»-ի, թե ԲՀԿ-ի, յուրաքանչյուրիս ապագայի խնդիրն է լուծվում։ Բռնապետության պարագայում որևէ մեկը լավ չի ապրում, որովհետև բռնակալությունը որևէ մեկի կապրիզն է, և եթե դու համարձակվես նույնիսկ փողկապի գույնի շուրջ անհամաձայնություն ունենալ բռնակալի հետ, կարող է հայտնվես բանտում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ |


