▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգներով հղի է և լեցուն․ Մանե Թանդիլյանն՝ Ամուլսարի մասին

Մանե Թանդիլյանի գրառումը կից տեսանյութով․

Երևանում COP17-ի անցկացումից բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը «ավետեց» Ամուլսարի հանքի շահագործման մասին:

Բնապահպանական միջազգային համաժողով հյուրընկալող երկրի իշխանությունը նախ իր քաղաքացիներին պետք է պատասխանի՝ ի՞նչ երաշխիքներով է պատրաստվում շահագործել հանքավայրը, և ո՞վ է պատասխան տալու հնարավոր անդառնալի հետևանքների համար։

Այս հարցում անընդունելի են կիսատ պատասխաններն ու չփարատված կասկածները: Պահանջվում է անկախ փորձաքննություն, բոլոր տվյալների լիարժեք հրապարակայնություն, շարունակական մշտադիտարկում և ռիսկերի բացառման իրական երաշխիքներ։

Սևանա լիճը, Ջերմուկը և մեր քաղաքացիների առողջությունը ո՛չ փորձադաշտ են, ո՛չ էլ իշխանության տնտեսական գործարքների գինը։ Որևէ շահույթ, առավել ևս՝ առանձին անհատների գրպաններ հոսող գումարները, չեն կարող արդարացնել բնապահպանական անդառնալի վնասը։

Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը որևէ իշխանության սեփականությունը չեն, որ տնօրինվեն ըստ քաղաքական կամ տնտեսական նպատակահարմարության և շահերի։

Քաղաքական more