▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկանո՞ւմ եք կյանքի բարոյական պլանկեն ինչքան են ցածրացրել, որ ասում են` «Տնօրենը-դասատուն ուռում ա` դա իր կյանքն ա»: Արա, մեր վախտով դասատուները անգամ «զուգարան չէին գնում», սրանք ասում են՝ լավ դասատու ա` թող ուռի: Մեր վախտով փողոցում 4-5 հոգի ուռող կային (բոլորը ժամանակից շուտ մահացան), իրանց ոչ ոք բարև էլ չէր տալիս:
Հետո բողոքում են մարդիկ, որ դպրոցներում պլան ա ծախվում, բա աշակերտը, որ տեսնի իր տնօրենը ուռում ա` պետք ա մտածի դա լավ բան ա ու ինքն էլ փորձի: Ուզում ա ուռի անձը, թող գնա ուռի, ինձ չի խանգարում, բայց ուռողը սերունդ դաստիարակելու իրավունք չունի»:

***

Կարդացեք նաև՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո նրա պաշտոնավարման հարցը քննարկվել է երեկ՝ նոյեմբերի 10-ին, դպրոցի ծնողական ժողովում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչով մարիխուանա օգտագործում։ Տեսանյութը հանրային քննարկումների և տարաբնույթ արձագանքների առիթ էր դարձել։ Դեպքին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հանդիպի ծնողների հետ և քննարկի ստեղծված իրավիճակը։
Թե ինչ որոշում է կայացվել երեկ՝ նոյեմբերի 10-ին, փորձել ենք պարզել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից։
Թաղապետը հայտնեց, որ երեկ առավոտյան՝ ծնողական կոմիտեների մասնակցությամբ, Աջափնյակ վարչական շրջանում ընդհանուր ծնողական ժողով է անցկացվել։ Ժողովի ընթացքում ծնողները հորդորել են, որպեսզի Իրինա Մկրտչյանը շարունակի պաշտոնավարել՝ նշելով, որ տնօրենն անձամբ որևէ վատ արարք չի կատարել, իսկ աղմուկի պատճառ դարձած միջադեպը կապված է եղել նրա նախկին ամուսնու քայլերի հետ։ Ոչ մի խոսք այն մասին, որ գուցե ոչ սթափ վիճանում տնօրենը աշխատանքի է եկել կամ գալիս, ոչ մի խոսք՝ մատաղ սերնդի դաստիարակության վրա թողնված կամ թողնվելիք հետքի մասին: Ամեն ինչ նորմալ է:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ ծնողների դիրքորոշումը հաշվի է առնվել, և Իրինա Մկրտչյանը շարունակելու է պաշտոնավարել»:

Հասարակություն more