▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը դարձել է Թուխմանուկի ոսկու հանքավայրի հետ կապված «Մեգո-Գոլդ» ընկերության 25 % բաժնեմասի սեփականատեր։ «Ֆակտոր»-ը պարզել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման «հերոսը» հենց Հովհաննես Հարությունյանն է։

«Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Մեգո-Գոլդ»-ին վերադարձվել է 2022 թվականին՝ ՏԿԵ նախարարության հետ կնքված հաշտության համաձայնությամբ։ Դրանից 3 տարի անց ընկերության 25 % բաժնեմասի սեփականատեր է դարձել ՏԿԵ նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, որը նախարարությունում համակարգել է նաև հանքարդյունաբերության ոլորտը։ Ընկերության շուրջ տարիներ շարունակվող սնանկության գործընթացն ու իրավական վեճերը, փաստորեն, չեն խանգարել դրա բաժնետերերի կազմի փոփոխությանը»,- գրել է լրատվամիջոցը։

Հասարակություն more