▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե սա իրականույթյուն է, ապա այդ քայլը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։
Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է, իսկ այս դեպքը ահազանգ է ոլորտի բարձիթողության վերաբերյալ։
Եթե պետական մարմիններն ու իշխանական թերթերը լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ԱԺ միջանցքներից, օդանավակայանից, քաղաքացիների տան սանհանգույցներից, երևի մյուսներն էլ մտածում են, ինչի իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով տեսանկարահանել մարդկանց ու օգտագործել այդ նյութերն ինչպես կցանկանան։

Առանց չափազանցության սա հանրային անվտանգության հարց է, թիրախում էլի կանանց մի շարք իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական դեպքն է։
Ներքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Քննչական կոմիտե, Դատախազություն դուք պարտավոր եք արձագանքել այս դեպքին։ Հ. Գ․ գրառման նպատակը ոչ թե ռեստորանին թիրախավորելն, այլ դեպքի վրա ուշադրություն հրավիրելն է»,- գրել է Վարդանյանը։

Հավելենք, որ ԲլոգՆյուզը ավելի վաղ գրել էր․ ««Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Մեզ հասած տեղեկության համաձայն՝ ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանում էր ներսում կատարվողը։ Հատկանշական է, որ դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։ «Գուստավ»-ի անունից թողնված պատասխանում նշվում է, որ տվյալ մենեջերն արդեն հեռացվել է աշխատանքից։ Դեպքի ականատեսի փոխանցմամբ՝ հեռախոսը պատահաբար նկատել են և անմիջապես կանչել մենեջերին։ Վերջինս սկզբում արգելափակել է հեռախոսը, իսկ երբ նրան ասել են, որ այնտեղ առկա է իրենց մասնակցությամբ տեսանյութ, Face ID-ով բացել է այն և սկսել ջնջել տեսագրությունները։ Ըստ մեզ փոխանցված տեղեկության՝ դա եղել է հենց մենեջերի անձնական հեռախոսը․ սարքում եղել են նաև նրա անձնական լուսանկարներն ու սելֆիները»։ 

Հասարակություն more