▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Դավիթ Ղազինյան

Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ տնօրենի նախկին ԺՊ, ներկայում ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը նշեց, որ նախորդ տարվա վերջին Հայկական ատոմային էլեկտրակայանին 12 մլրդ դրամ է հատկացվել որպես լրացուցիչ ֆինանսական եկամուտ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել սակագնի բարձրացումից։

«Ես անընդհատ հարցնում եմ՝ լավ, էդ ի՞նչ էր էդ 12 միլիարդը, որտեղի՞ց ա ատոմակայանը ստանալու լրացուցիչ այլ ֆինանսական եկամուտ: Ունեմ հիմնավոր կասկած և որ 12 միլիարդ դրամի ափով առնվազն պետք է սակագինը թանկանար, որովհետև բաց կար էներգահամակարգում՝ մինուս 12 միլիարդ: 12 միլիարդը ինչ-որ տեղից բերեցին, դրեցին Ատոմակայանի տակ, բալանսը կանգնացրեցին 0-0, որպեսզի ո՛չ թանկանա, ո՛չ էժանանա: Ինչո՞ւ, որովհետև նախընտրական տարի էր»,– մանրամասնեց Ղազինյանը։

Հասարակություն more