|
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում և կա տուժած, ում տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել են, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարողն իր զոհին հարվածել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։ Նրանք ազգականներ են։ |
Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


