|
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլյան Հայաստանի մեծահարուստ մուրացկանների խրախճանքը «ժանտախտի» ժամանակ.
Բաց աղբյուրների տվյալներով` կառավարությունը պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ 1.327 միլիարդ դրամ է (մոտ 3.5 միլիարդ դոլար) հատկացնել անկախության 35-ամյակին նվիրված համապետական միջոցառումների համար։ Այդ գումարից 1.031 միլիարդ դրամը միայն հատկացվել է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք գլխավոր մեծ համերգի կազմակերպմանը, որի շրջանակներում էլ ֆինանսավորվում է ողջ տեխնիկական բեմադրությունը, «Հազարան բլբուլ» մշակութային շոուն և բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Սիմֆոնիկ նվագախմբի, Չեքիջյանի անվան երգչախմբի ու էստրադային այլ արտիստների համատեղ ելույթը։ Միայն Թաթային 20 մլն են հատկացնում, սա հատկապես գրում եմ, որ մյուս նվագախմբերը, երգչախմբերը և այլ արժանավոր արտիստներ մի քիչ մտածելիք ունենան, թե ինչպես է պետությունը գնահատում, արժևորում հայկական մշակույթում և արվեստում իսկապես մեծ ներդրում ունեցածներին:
Փաստերն ենք արձանագրում ու հերթական անգամ հաստատում, որ օրվա իշխանությունը, աղքատության ու սոցիալական համատարած անարդարությունների ֆոնին, քաղաքացիների բերանը փակում է ճռճռան, շքեղ շոուներով, ոնց որ շան բերանը ոսկոր կշպրտեն, որ ձայնը կտրի մի որոշ ժամանակ. էս է ամբողջ իրական Հայաստանի ողբերգությունը:
Կերեք, խմեք, ուռեք, տրաքեք, որ չջոկեք, թե ոնց են հողը ոտքներիդ տակից մանրից տանում»:
|