▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը

Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում օրերս բացել է հոբելյանական 40-րդ մասնաճյուղը՝ ավելի հասանելի դարձնելով Բանկի ծառայությունները տարածաշրջանի բնակիչների համար։ Նոր մասնաճյուղը նախագծված է միջազգային լավագույն ստանդարտներով՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և բարձրակարգ սպասարկում։

Ֆասթ Բանկի հաճախորդի փորձի կառավարման ծառայության ղեկավար Էլեն Խաչատրյանը նշել է, որ նոր մասնաճյուղն ընդգրկում է Բանկի ծառայությունների ողջ փաթեթը․ «Ֆասթ Բանկում մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի փորձառությունն ու հարմարավետությունը մեր մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկը կարևորում է հաճախորդների գերազանց սպասարկումը։ Սիրով հրավիրում ենք մեր բոլոր հաճախորդներին Ապարանի նորաբաց մասնաճյուղ, որտեղ սպասում են լուսավոր և հարմարավետ սպասարկման սրահ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով։ Հավելենք նաև, որ Ապարան մասնաճյուղը գործում է 24/7 ժամային գրաֆիկով»,- ասել է նա։

Ապարանի մասնաճյուղում հասանելի են բանկային բոլոր ծառայությունները՝ վարկավորումից ու ավանդների ձևակերպումից մինչև արագ փոխանցումներ և 24/7 ինքնասպասարկման հնարավորություն։ Ֆասթ Բանկը շարունակում է իր ռազմավարական զարգացումը՝ տարածաշրջանի բնակիչներին հասանելի դարձնելով Բանկի ծառայությունները միաժամանակ զարգանալով նաև թվային տիրույթում։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հասարակություն ավելին