|
«Հրապարակ»-ը գրում է․ «2018-ից հետո Նիկոլ Փաշինյանին հնազանդորեն ծառայած օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մտերիմների շրջանում տարիներ շարունակ իր պահվածքն արդարացնում է նրանով, որ մեծ տնտեսություն ունի, շատ մարդիկ են աշխատում` չի ուզում այդ մարդկանց հարվածի տակ դնել: Բայց պարզվեց` հերթը նաեւ նրան հասավ` «Մեգամոլ»-ը խլելու, գուցե` սեփականատիրոջը վախեցնելու եւ հետայսու եւս նրա քաղաքական չեզոքությունն ապահովելու, հնարավոր է անգամ` մեծ գումարներ վճարել պարտադրելու համար իրավական գործընթաց է սկսվել։ Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություններ են արել եւ թերություններ հայտնաբերել սեփականացման գործընթացում, եւ անգամ դատական պրոցես է մեկնարկել` նշված տարածքը պետությանը վերադարձնելու համար։ Ըստ Գլխավոր դատախազության՝ «Երեւանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում խախտումներ է հայտնաբերվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ՝ կառավարության թույլտվությամբ, 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասն օտարվել է ֆիզիկական անձի՝ 160,5 միլիոն դրամով, մինչդեռ դրա գնահատված արժեքը կազմել է 306,3 միլիոն դրամ։ Այսինքն՝ բաժնեմասն օտարվել է շուրջ 145,8 միլիոն դրամով ցածր գնով՝ առանց սահմանված կարգով գնահատվելու։ Նշված տարածքում ներկայում գործում է «Մեգամոլ» առեւտրի կենտրոնը։ Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն արդեն ընդունել է վարույթ։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից, սակայն, իր սովորության համաձայն, նա չպատասխանեց մեր զանգերին։ Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի թիմակից Տիգրան Աբրահամյանը գրել էր ՀՀԿ նախագահին առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ որակելով այն զավեշտ, սակայն չէր մանրամասնել, թե ինչ վարույթի շրջանակում է կրկին մեղադրյալ դարձել երրորդ նախագահը։ Չի բացառվում, որ այս վարույթն էլ հերթական շոուն է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արդարադատությունը գործում է բոլորի նկատմամբ: Բայց, չգիտես ինչու, ոմանք նման վարույթների արդյունքում ամիսներով հայտնվում են կալանավայրում, իսկ մյուսները, առհասարակ, անգամ տեղյակ չեն լինում, որ իրենց հետ կապված նման գործընթաց կա»։ |
Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


